Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից տեղեկացնում են

27.07.2022

ԱՄՆ կառավարության (USAID) կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրված ֆինասական միջոցներով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող ՏԻՄ բարեփոխումների աջակցման ծրագրի շրջանակում Վարդենիս համայնքը 3 գյուղատնտեսական անիվավոր տրակտոր և 2 խոտի մամլիչ հակավորիչ​ է ստացել` 49,400,000 դրամ ընդհանուր արժողությամբ։
Տեխնիկան համայնք է հասել այսօր և կնպաստի Վարդենիսի համայնքապետարանի կողմից համայնքի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև հնարավորություն կտա համայնքային բյուջեում կուտակել խնայողություններ, որոնք էլ կծառայեն օրակարգային այլ խնդիրների լուծմանը։
ՀՀ կառավարությունը Հայաստանին նվիրաբերված միջոցները համայնքներ ուղղելով, նպատակ ունի նպաստել Հայաստանի միավորված համայնքների կայուն և համաչափ զարգացմանը։
Մեկ շաբաթ առաջ էլ նույն ծրագրով համայնքին է հատկացվել ​ ​ ​ ​ 1 մինիամբարձիչ՝ համալրող գործիքներով՝ 26,000,000 դրամ արժողությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 18:22:38