Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է

26.07.2022

Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ- /Մ-2/ միջպետական ավտոճանապարհի 66-ից մինչև 80-րդ կիլոմետր հատվածում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։ 14կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը ձգվում է Գեղարքունիքի մարզով. սկսվում է Մարտունի քաղաքից, անցնում Գեղհովիտ բնակավայրով և ավարտվում Վարդենյաց լեռնանցքում։
⚒⛓Շինաշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։
Հիմնանորոգման շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, նախատեսված է նաև ավտոճանապարհային ծածկի մշակում սառը վերօգտագործման եղանակով, կամրջային անցման նորոգում, հենապատի կառուցում, խողովակների կառուցում և տեղադրում, ջրահեռացման տարրերի իրականացում, մայթերի, իջատեղերի կառուցում և այլն։
Շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2023 թվականին։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ մոտ 3.3 միլիարդ դրամ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22