Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերում կատարվել են փոփոխություններ և լրացումներ

22.07.2022

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերում կատարվել են փոփոխություններ և լրացումներ:
Ըստ այդմ` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական ուսումնական հաստատությունների մոդուլային շենքերի կառուցման ծրագրով ՀՀ բոլոր մարզերում` 10 բնակավայրերում, դպրոցների և կրթահամալիրների մոդուլային շենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության համար 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված 50 մլն դրամ գումարը կբաշխվի՝ ըստ ներքոնշյալ բնակավայրերի.
Մոդուլային կթահարմալիրներ
• ՀՀ Արագածոտնի մարզի «Հացաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
• ՀՀ Գեղարքունիքի մարզի «Արփունք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
• ՀՀ Լոռու մարզի «Բլագոդարնոյեի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
• ՀՀ Կոտայքի մարզի «Նուռնուսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
• ՀՀ Շիրակի մարզի «Հովունիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
• ՀՀ Վայոց ձորի մարզի «Գողթանիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
• ՀՀ Տավուշի մարզի «Գոշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
Մոդուլային դպրոցներ
• ՀՀ Արարատի մարզի «Նիզամիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
• ՀՀ Արմավիրի մարզի «Հայկաշենի Գ. Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
• ՀՀ Տավուշի մարզի «Նավուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
Ցանկում ներառված դպրոցներն ընտրվել են՝ հաշվի առնելով տվյալ դպրոցի բնակավայրում միակը լինելու, մինչև 100 աշակերտ ունենալու սկզբունքը: Առաջնային պայման է եղել սեյսմակայունության խնդիրը. նախապատվությունը տրվել է այն դպրոցներին, որոնց շենքի հիմնանորոգումը կամ վերականգնումը տնտեսապես արդյունավետ չի համարվել: Մյուս կարևոր պայմանը մոդուլային շենքի տեղակայման համար համապատասխան հողատարածքի առկայությունն է:
Նախադպրոցական կրթության կազմակերպման խնդիր ունեցող բնակավայրերում որոշվել է կառուցել մոդուլային կրթահամալիրներ։ Որոշմամբ նախատեսվում է նաև 160 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ Տավուշի մարզի «Դովեղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկի համար:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականն իրականացնել 300 դպրոցի և 500 նախադպրոցական հաստատության հիմնանորոգում, վերանորոգում և կառուցում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22