Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության ծրագրերը հզոր հայրենիքի երաշխիք

22.07.2022

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են բազմաբնակարան շենքերի բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 539 միլիոն 298 հազար դրամ, որի 50 տոկոսը կամ 269 միլիոն 649 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, մնացած 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է Սեւան քաղաքում եւ Գագարին գյուղում հիմնանորոգել թվով 37 բազմաբնակարան շենքերի շուրջ 47 հազար 415 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող բակային հատվածներ, որից Սեւան քաղաքում կհիմնանորոգվի 32, Գագարին գյուղում՝ 5 բազմաբնակարան շենքերի բակային հատվածներ։
Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է Սեւան քաղաքի վեցերորդ թաղամասից։
Ծրագրի իրականացման արդյունքում Սեւան քաղաքի եւ Գագարին գյուղի բազմաբնակարան բոլոր շենքերի բակային տարածքներում կտեղադրվի ասֆալտբետոնյա ծածկույթ, նոր եզրաքարեր, դիտահորեր, համապատասխան մակարդակի կբարձրացվեն կամ կիջեցվեն ջրընդունիչները։
Այդ աշխատանքներին կհաջորդեն բակային տարածքների կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքները։
Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։
Ծրագրի շահառու են հանդիսանում Սեւան քաղաքի եւ Գագարին գյուղի բազմաբնակարան շենքերում ապրող բոլոր բնակիչները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22