Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության ծրագրերը` հզոր հայրենիքի երաշխիք

21.07.2022

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվի բազմաբնակարան 10 շենքերի բակային տարածքները՝ 11 հազար 316 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որից 9218 քառակուսի մետրը կկազմեն բակային հատվածները, 2098 քառակուսի մետրը՝ մայթերը։
Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21/2, Գարեգին Նժդեհի-103, Բաղրամյան-13, Տիգրան Մեծի-7,9,11,13, 14,15 եւ 30 բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 152 միլիոն 774 հազար 800 դրամ, որի 55 տոկոսը կամ 84 միլիոն 26 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը կամ 68 միլիոն 748 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։
Աշխատանքների ավարտից հետո Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան 10 շենքերի բոլոր՝ 2035 շահառուները կունենան հիմնանորոգված ու բարեկարգված բակային տարածքներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 10:34:14