Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության ծրագրերը` հզոր հայրենիքի երաշխիք

18.07.2022

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Շողակաթ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում երկաթբետոնյա սալարկմամբ հիմնանորոգվում է 7-րդ փողոցը։
Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 21 միլիոն 450 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։
Հիմնանորոգվող փողոցի երկարությունը շուրջ 300 գծամետր է, մակերեսը՝ 1200 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի առաջին օրերից եւ կավարտվեն առաջիկա երկու ամիսների ընթացքում։
Ծրագրի իրականացման արդյունքում Շողակաթի 7-րդ փողոցում բնակվող ընտանիքները կունենան միանգամայն բարեկարգ ու հիմնանորոգված ճանապարհ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-14 17:38:58