Նորություններ
ՀՀ կառավարության ծրագրերը` հզոր հայրենիքի երաշխիք
15.07.2022

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի վարչական կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է լուսավորության ցանց։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 25 միլիոն 8 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է Շողակաթ, Դրախտիկ, Արտանիշ, Ծափաթաղ, Աղբերք, Ջիլ գյուղերում լուսավորության ցանց կառուցել շուրջ 6 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։
Տեղադրվում է ԼԵԴ համակարգով աշխատող 200 լուսատու։
Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է հուլիսի սկզբից և կավարտվի առաջիկա երկու ամիսների ընթացքում։
Ծրագրի իրականացման արդյունքում Շողակաթ գյուղը կունենա 80, մնացած 5 գյուղերը՝ 100 տոկոսանոց գիշերային լուսավորություն։