Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկներում ևս մեկ անգամ անդրադարձ է կատարվել թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի նշանակման և բաց թողնման գործընթացին

12.07.2022

ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու՝ (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու» մասին ՀՀ կառավարության որոշման մեջ կատարված համապատասխան փոփոխությանը ևս մեկ անգամ անդրադառնալու նպատակով օրերս Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանն աշխատանքային այցով եղել է մարզի մի շարք առողջապահական հիմնարկներում։
ԱՍԱ վարչության պետը բուժաշխատողների հետ ունեցած հանդիպումների ընթացքում խոսել է բժշկական հաստատություններում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի նշանակման և բաց թողնման գործընթացի մասին, լսել բուժաշխատողների առաջարկություններն ու դիտարկումները, պատասխանել առաջադրված հարցերի։
ՀՀ կառավարության համապատասխան որոշման վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը բուժհիմնարկներին է տրամադրել նաև տեղեկատվական պաստառներ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև Գեղարքունիքի մարզի դատաբժշկական գիտագործնական կենտրոնի գործունեությանն առնչվող հարցեր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 10:34:14