Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչային հանձնաժողովների բժիշկների հետ

12.07.2022

Հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչային հանձնաժողովների բժիշկների հետ։ Հանդիպումն անցկացրել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։
Հանդիպման ընթացքում համատեղ քննարկվել են զորակոչային հանձնաժողովների բժիշկների կողմից զորակոչի նախապատրաստական փուլում իրականացված աշխատանքները։ Քննարկում է ծավալվել հանձնաժողովների կողմից իրականացվող ընդհանուր գործընթացը ժամանակին և անթերի իրականացնելու շուրջ, տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից զորակոչային հանձնաժողովների բժիշկներին է ներկայացվել հուլիս ամսվա աշխատանքային գրաֆիկը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22