Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Գավառի բժշկակական կենտրոնում եւ պոլիկլինիկայի մասնաշենքում

11.07.2022

Հուլիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատանքային այց կատարեց Գավառի բժշկական կենտրոն եւ վերջերս նրա կազմում ընդգրկված պոլիկլինիկայի մասնաշենք։ Ինչպես տեղում ներկայացրեց Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմանյանը, Գավառի բուժհաստատությունների միավորումից հետո պոլիկլինիկայի միջոցների հաշվին 2022 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում մեկնարկել են ներքին հարդարման մասնակի աշխատանքներ, սակայն պահանջվող շինարարության մեծ ծավալի և ֆինանսական առկա միջոցների անհամատեղելիության պատճառով վերանորոգման աշխատանքները դադարեցվել են։
Գարիկ Սողոմոնյանի ուղեկցությամբ մարզպետը շրջեց պոլիկլինիկայի շենքում, ծանոթացավ առկա խնդիրներին, տեխնիկական և գույքային ոչ բավավար հնարավորություններին և առաջարկեց տնօրինությանը՝ ներկայացնել հիմնավորված նախագիծ, որպեսզի պետական աջակցությամբ հնարավոր լինի պոլիկլինիկայի շինարարությունը ներառել հրատապ լուծում պահանջող ծրագրերի ցանկում և իրականացնել հիմնանորոգման ամբողջական աշխատանքներ։
Այնուհետև Կարեն Սարգսյանն այցելեց Գավառի բժշկական կենտրոն, որտեղ ժամանակավորապես տեղակայվել է պոլիկլինիկայի ամբուլատոր ծառայությունը։ Մարզպետը դիտարկեց ծառայության համար ստեղծված պայմաններն ու հնարավորությունները, հանդես եկավ մի շարք դիտողություններով և առաջարկություններով։
Հավելենք նաև, որ Գավառի պոլիկլինիկայի շենքից առաջիկայում հիվանդանոցից հատկացված մասնաշենք կտեղափոխվեն նաև ընտանեկան բժիշկները, իսկ պոլիկլինիկայի շենքում կգործի միայն հիվանդների գրանման ծառայությունը, որի տարածքն ամբողջովին հիմնանորոգվել է։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52