Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

11.07.2022

Հուլիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքին ։
Ստորաբաժանումների ղեկավարների զեկուցման համաձայն՝ ընթացքի մեջ են գտնվում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման, ոռոգման նախապատրաստական շրջանի, վարելահողերի, խոտհարքերի եւ արոտների նպատակային օգտագործման, գյուղոլորտում նախատեսված ներդրումային ծրագրերի ներկայացման, ընդերքօգտագործման ընդհանուր վիճակի, համայնքների ղեկավարների եւ ավագանիների որոշումների հրապարակայնության ապահովման եւ մշտադիտարկման, մարզում ոռոգելի հողատեսքերի մակերեսների ճշգրտման եւ այլ հարցերի հետ կապված հանձնարարականները։
Քննարկված որոշ հարցերի շուրջ մարզպետն արեց դիտողություներ եւ առաջարկություններ։ «Չի գոհացնում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը, քանի որ այն հուլիսի 1- դրությամբ պետք է անցներ 90 տոկոսի շեմը, սակայն հիմա խոսքն ընդամենը 70, 6 տոկոսի մասին է։ Միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների որոշ հատվածներում վթարների հետեւանքով քանդված արգելապատնեշները ժանամակին չեն վերականգնվում, ճանապարհաեզրերի մաքրությունը բավարար չի ապահովվում, այն դեպքում, երբ մեր մարզում կտրուկ աշխուժացել է զբոսաշրջիկների հոսքը։ Համայնքների ղեկավարների եւ ավագանիների որոշումների մշտադիտարկումը բավարար չափով չի իրականացվում։ Առավել անհանգստացնող է վարելահողերի, արոտների եւ խոտհարքերի նպատակային օգտագործման հարցը։ Իրողությունն այն է, որ առանձին անհատներ, չունենալով օրենքով սահմանված չափի անասնագլխաքանակը, ժամանակին օգտվելով հովանավորությունից կամ ստեղծված իրավիճակից, վարձակալել են մեծ ծավալների խոտհարքեր եւ արոտներ, իսկ ահա անասնապահությամբ զբաղվող շատ մարդիկ զրկվել են հողօգտագործման հնարավորությունից եւ չեն կարողանում զարգացնել իրենց տնտեսությունները։ Մենք պետք է հասնենք նրան, որ արոտների, խոտհարքերի եւ վարելահողերի վարձակալներ դառնան բացառապես անասնապահությամբ զբաղվող մարդիկ։ Պետք է ակտիվացնել համագործակցված աշխատանքը համայնքապետարանների, մարզային ենթակայության կառույցների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների հետ։ Մեր հետեւողական աշխատանքի արդյունքում միայն կկարողանանք հասնել սպասված արդյունքներին»,-նշեց Կարեն Սարգսյանը։
Նոր հանձնարականներ տրվեցին գյուղատնտեսության, հողաշինարարության եւ հողօգտագործման, քաղաքաշինության, ծրագրերի ներդրման եւ արտաքին կապերի, առողջապահության, ֆինասնական և սոցիալ-տնտեսական զարգացման, կրթության ոլորտներում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 10:34:14