Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը

06.07.2022

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` 2022 թվականի հուլիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն։
Քաղաքացիների զգալի մասը մարզպետին դիմեցին ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։ 4 քաղաքացի դիմեցին աշխատանքի տեղավորման, 3 թոշակառու մանկավարժներ՝ աշխատանքային բնույթի խնդիրներով, 1-ական քաղաքացիներ դիմեցին առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, բուժման մեկնելու, միանվագ դրամական օգնություն ստանալու, հաշմանդամության կարգ ստանալու, բնակարանի ձեռքբերման, բնակարանի գազիֆիկացման, Գավառագետի որոշ հատվածի հունի մաքրման հարցերով, մշակութային ծրագրի իրականացմանն աջակցելու, թանգարանային նմուշների պահպանմանը վերաբերող խնդիրներով։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը քաղաքացիների կողմից բարձրացված որոշ հարցերի տեղում տվեց սպառիչ պատասխան։ Մնացած դիմումները հաշվառվեցին մարզպետարանում և կպատասխանվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-14 17:38:58