Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 353,559.4 միլիոն դրամ հատկացրեց Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

30.06.2022

Հունիսի 30-ին ՀՀ Կառավարության նիստի որոշմամբ Գեղարքունիքի մարզպետարանին 353,559.4 միլիոն դրամ հատկացվեց մարզի մի շարք համայնքներում և բնակավայրերում իրականացված և դեռ ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:
82,782.3 միլիոն դրամ հատկացվեց Գեղամասար համայնքի 8 բնակավայրերում խմելու ջրի ջրագծերի ներքին և (կամ) արտաքին ցանցերի կառուցման և և վերակառուցման, ինչպես նաև Շատջրեք գյուղի ոռոգման ջրի 1110 մ ջրագծի կառուցման, 40,933.2 միլիոն դրամ՝ Գեղամասար համայնքի 10 գյուղերի փողոցների լուսավորության ցանցի կառուցման, 2 գյուղերի լուսավորության ցանցի կառուցման և վերանորոգման, 1 գյուղի լուսավորության ցանցի վերանորոգման, 22,997.1 միլիոն դրամ՝ Գեղարքունիք համայնքի ոռոգման ցանցի վերանորոգման և կառուցման, 4,174.8 միլիոն դրամ՝ Լուսակունք համայնքի ներհամայնքային հեղեղատարի մասնակի հիմնանորոգման, 202,672.0 միլիոն դրամ՝ Վարդենիկ համայնքի ներհամայնքային 3, 4, 5, 6 փողոցների ճանապարհային պատվածքի սալարկման աշխատանքների համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 10:34:14