Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լիոնում ընթացող Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին մասնակցում է նաև Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ

30.06.2022

Հունիսի 29-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը, որը կազմակերպվել է Լիոնի քաղաքապետարանի, Լիոնի մետրոպոլիայի, Հայաստանի համայնքների միության և Cités Unies France-ի կողմից՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության և Հայաստանի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ համաժողովը հյուրընկալել է Հայաստանի և Ֆրանսիայի պատվիրակություններին:
Հայկական պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն, ով հանդես է եկել բացման ելույթով։
Համաժողովին մասնակցում է նաև Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ։ Գեղարքունիքի մարզի պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ներկայացուցիչներ մարզի այն համայնքներից, որոնք քույր քաղաքներ ունեն Ֆրանսիայի հետ։
Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովների նպատակը Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջտարածաշրջանային և միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու խորացմանը նպաստելն է:

Հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգում առաջնահերթ ուղղություն է տնտեսական համագործակցության զարգացումը, որի կարևոր հանգրվան էր 2021թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզը:
Ապակենտրոնացված համագործակցությունը պարունակում է տնտեսական բաղադրիչ։ Տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը մասնակից քաղաքների միջև կապերի և ապակենտրոնացված համագործակցության խթանումը արտացոլված է վերոնշյալ ճանապարհային քարտեզում։
Թեմատիկ աշխատախմբերի ընթացքում քննարկել ենք, թե ինչպե՞ս կարող է զբոսաշրջության զարգացման կառուցվածքային ծրագիրը արշավի միջոցով խթան հանդիսանալ Հայաստանում և Ֆրանսիայում տեղական զարգացման, համախմբման և համագործակցության համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52