Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզից 2380 9-րդ դասարանցիներ կենտրոնացված քննություն հանձնեցին հայոց լեզու առարկայից

28.06.2022

Հունիսի 28-ին Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատությունների շուրջ 2380 9-րդ դասարանների աշակերտներ կենտրոնացված քննություն հանձնեցին Հայոց լեզու առարկայից։ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ հաստատվել են քննարկան կենտրոնները, դրանցում կազմակերպիչների, քննական և ստուգող, ինչպես նաև բողոքարկող հանձնաժողովների կազմերը։ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ մարզում հաստատվել է 20 քննական կենտրոն, որոնցից 7-ը՝ Մարտունի համայնքում, 4-ական քննական կենտրոններ՝ Գավառ, Սևան և Վարդենիս համայնքներում և 1 քննական կենտրոն՝ Ճամբարակ համայնքում։ Յուրաքանչյուր քննական կենտրոնին ամրակցված է 1-ական բուժաշխատող, կենտրոնները ապահովված են քննությունների համար անհրաժեշտ պարագաներով։
Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը շրջայցով եղավ քննական կենտրոններում, ծանոթացավ քննությունների ընթացքին, զրուցեց քննություն հանձնող աշակերտների ծնողների հետ ։
Կրթության վարչության պետը հորդորեց հանձնաժողովներին՝ ամեն ինչ անցկացնել կանոնակարգված՝ բացառելով օրենքից դուրս որևէ միջամտություն։
Հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները վերջին քննությունը, մաթեմատիկա առարկայից, կհանձնեն հունիսի 30-ին, դարձյալ կենտրոնացված կարգով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 10:34:14