Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խրախուսեց «Պարտաճանաչ զինվոր» խորագրով շարադրության մրցույթի մասնակից լավագույն աշխատանքների հեղինակներին

27.06.2022

Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ 2022 թվականի մայիսի 6-12-ը Գեղարքունիքի մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների 12-րդ դասարանների արական սեռի աշակերտների միջև անցկավել է «Պարտաճանաչ զինվոր»խորագրով շարադրության մրցույթ, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզի բոլոր հանրակրթական դպրոցները։ Մրցույթի դպրոցական փուլում հաղթող ճանաչված շարադրություններից, ըստ մրցույթի արդյունքներն ամփոփող հանձնաժողովի, լավագույն է ճանաչվել երեք աշխատանք, որոնք էլ արժանացել են համապատասխան մրցանակների։
Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Գևորգ Կիրակոսյանի աշխատանքն արժանացել է առաջին, Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Գառնիկ Վարդանյանի աշխատանքը՝ երկրորդ, Այգուտի միջնակարգ դպրոցի աշակերտ Մայիս Մարգարյանի աշխատանքը՝ երրորդ մրցանակի։
Հունիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Պարտաճանաչ զինվոր» խորագրով շարադրության մրցույթի երեք մրցանակակիրներին։
Մարզպետը շնորհավորեց նրանց՝ հետաքրքիր և բովանդակալից ստեղծագործական աշխատանքներ ներկայացնելու համար, և հույս հայտնեց, որ նրանք կլինեն մեր բանակի այն զինվորները, ովքեր զինվորի՝ իրենց երազած կերպարի շուրջ շարադրել են լավագույն զինծառայողին բնութագրող խոսքեր։


«Ես ուրախ եմ, որ ունենք ձեր նման խելացի աշակերտներ, ուրախ եմ, որ ունենք այնպիսի մանկավարժներ, ովքեր իրենց սաների մեջ սերմանում են հայրենասիրություն ու հայրենիքի հանդեպ մեծ պատասխանատվություն։ Ողջունելի է, որ դեռևս ծառայության չմեկնած՝ արդեն պատկերացում ունեք իսկական զինվորի կերպարի մասին։ Ես վստահ եմ, որ նման գիտելիքներով դուք կկարողանաք պատշաճ կազմակերպել ձեր ծառայությունը և ձեր օրինակով նաև վարակել ձեր ծառայակից ընկերներին։ Այո, մեր երկրին ձեր նման շատ ու շատ տղաներ են հարկավոր, որպեսզի կարողանան գնահատել այն, ինչ ունենք, հասկանան, թե ինչ է հայրենիքը և ինչպես պետք է պաշտպանել մեր երկրի սահմանները։ Մաղթում եմ, որպեսզի լինեք աչալուրջ զինվորներ, անփորձանք ծառայեք և արժանի լինեք հայրենիքի հանդեպ գոյություն ունեցող բարձրագույն արժեքի՝ իսկական զինվորի հպարտ կոչմանը»,- նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
Տղաներն էլ իրենց հերթին մարզպետին խոստացան՝ լինել այնպիսի զինվորներ, ինչպիսին որ մինչև ծառայության մեկնելը պատկերացրել են դպրոցական տարիներին։

Մրցանակակիր երեք շրջանավարտները Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի կողմից խրախուսվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 10:34:14