Նորություններ
Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը
24.06.2022
Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները:
Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին 2022 թվականի ամառային զորակոչի ընթացքի հետ կապված մի շարք հարցեր, որոնք իրականացվում են ոստիկանություն-համայնքներ-բուժհաստատություններ-ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման միջև իրականացվող համագործակցության շրջանակներում:
Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից մարզային զորակոչային հանձնաժողովին ներկայացրած այն զինակոչիկների անձնական փաստաթղթերը, ովքեր սովորում են հանրակրթական ուսումնական հաստատություններում: Ուսումնասիրվեցին նաև օրենքով սահմանված կարգով այն զորակոչային տարիքի երիտասարդների փաստաթղթերը, որոնց եղբայրները վերջին տարիների ընթացքում զոհվել են Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելիս:
Կայացվեց որոշում՝ նշված գործընթացին ընթացք տալ օրենքով սահմանված կարգով:
Տրվեցին հանձնարարականներ՝ 2022 թվականի ամառային զորակոչի հետ կապված աշխատանքները սահմանված կարգով իրականացնելու ուղղությամբ։