Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին

24.06.2022

Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։
Հանդիպման ընթացքում կողմերը զրուցեցին Գեղարքունիքի մարզում իրականացվելիք «ԻՆՖՈՐՄԱ» ծրագրի մասին, որի նպատակն է՝ մարզի համայնքապետարանների համար ստեղծել արհեստական բանականության հենքի վրա աշխատող չատ բոտ, որը սպասարկելու է շահառուներին շուրջօրյա հասանելիությամբ։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր գոհունակությունը հայտնեց Նիդեռլանդների Թագավորությանը՝ նման նախաձեռնության և ցուցաբերվող աջակցության համար, և հույս հայտնեց, որ իրականացվող ծրագիրը իր դրական ներգործությունը կունենա բնակչության իրազեկվածության բարձրացման և տեղեկատվական մակարդակի բարելավման ուղղությամբ։
Մարզպետ Կարեն Սարգսյանը միաժամանակ պատրաստակամություն հայտնեց՝ մարզպետարանի լիազորությունների շրջանակներում աջակցել ծրագրի իրականացման աշխատանքներում։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հրավերով Նիդեռլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը առաջիկայում կայցելի Գեղարքունիքի մարզ և կծանոթանա մարզում քայլարշավային տուրիզմի ոլորտում առկա հնարավորություններին, գրավչություններին և առանձնահատկություններին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47