Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողի օրվա առթիվ
21.06.2022

Սիրելի բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Սա եւս մեկ առիթ է՝ անդրադառնալու ձեր դժվարին եւ պատասխանատու աշխատանքին, արժեւորելու այն ջանքն ու եռանդը, որ բժիշկը ներդնում է յուրաքանչյուր հիվանդի ապաքինման գործում:
Այն ժամանակը, որը դուք տրամադրում եք կարիքավորներին ձեր բարությամբ, գթասրտությամբ, անսահման ուշադրությամբ՝ անգնահատելի է:
Բոլորին մաղթում եմ ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն եւ հաջողություններ պատասխանատու, նվիրական գործում: Առանձնահատուկ կցանկանայի շնորհավորել այն բուժաշխատողներին, որոնք այս տոնական օրը վիրասրահներում են, շտապօգնության մեքենաներում, հիվանդի մահճակալի կողքին։
Կայուն եւ դինամիկ զարգացող առողջապահական համակարգը մեր հայրենիքի ընդհանուր զարգացման հիմնական եւ կարեւոր ուղղություններից է: