Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զորակոչի հերթական արարողությունը կատարվեց Սևան և Վարդենիս համայնքներում

20.06.2022

Գեղարքունիքի մարզում հերթական զորակոչն անցկացվեց Սևան և Վարդենիս համայնքներում։ Սևանում նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը և Վահան Զարոյանը, Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։ Մարզպետի տեղակալները շնորհավորեցին նորակոչիկներին Հայոց բանակ մեկնելու կապակցությամբ, մաղթելով նրանց բարի և խաղաղ ծառայություն։
Ավանդույթի համաձայն նորակոչիկները Սևանի համայնքապետարանի կողմից ստացան նվերներ՝ առաջին անհրաժեշտության հիգենիկ պարագաների տեսքով։ Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում կատարվեց Սևանի և Վարդենիսի նորակոչիկների օրհնության կարգ, որից հետո տղաները շարժվեցին դեպի կենտրոնական հավաքակայան։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47