Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երգի պետական թատրոնի «Ուրախ նոտաներ» մանկական մյուզիքլը Գեղարքունիքի մարզում էր

19.06.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի աջակցությամբ հունիսի 19-ին ՀՀ Երգի պետական թատրոնի Արթուր Գրիգորյանի լեգենդար «Ուրախ նոտաներ» մանկական մյուզիքլը՝ 15 արտիստներով հյուրընկալվեց Գեղարքունիքի մարզում։
Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում երաժշտական ներկայացումը դիտելու հնարավորություն ունեցան Գեղարքունիքի մարզի բոլոր տարածաշրջաններից դպրոցական և նախադպրոցական տարիքի շուրջ 1000 երեխաներ։ Ներկայացումը ամբողջությամբ կենդանի հնչողությամբ երաժշտություն էր, կրթական և ինտերակտիվ հատվածներով։
Գավառի թատրոնի դահլիճում, նույն օրը մյուզիքլը հաջորդաբար ներկայացվեց 2 անգամ, անվճար, լեփ֊լեցուն դահլիճում։ Մարզի դպրոցականները միջոցառման ընթացքում ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն և ստացան վառ տպավորություններ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47