Նորություններ
Բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակներում Գեղարքունիքի մարզում կազմակերպվում են մշակութային տարբեր միջոցառումներ
18.06.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզում կազմակերպվում են միջոցառումներ, որոնք ուղղված են բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը։
Հերթական միջոցառումը տեղի ունեցավ հունիսի 18-ին Գավառ քաղաքում։ Գեղարքունիքի մարզպետի և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարության հետ ունեցած պայմանավորվածության արդյունքում՝ կորպուսի զինվորները և սպայական կազմը հյուրընկալվեց Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում։
Հանդիպմանը ներկա էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության և Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի աշխատակազմի համատեղ ուժերով թատրոնի շենքում կազմակերպվեց ցերեկույթ, որի ընթացքում Գավառ քաղաքից մայրաքաղաքի տարբեր մշակութային և կրթական հաստատություններում սովորող շնորհալի ուսանողներ զինծառայողներին ողջունեցին գրական-երաժշտական կատարումներով, այնուհետև քալանթարցիները զինծառայողների ուշադրությանը ներկայացրին Աղասի Այվազյանի՝ «Աչքը ծոծրակին» ներկայացումը։ Զինծառայողներն այնուհետև Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմեր վառեցին և ստացան օրհնություն։
Ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի զինծառայողները նախորդ շաբաթ այցելել են Գեղարքունիքի երկրագիտական թանգարան։
Նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ։