Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպության կամավորներին

16.06.2022

Հունիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպության տուրիզմ առանցքի օպերատորին և նույն կազմակերպության քայլարշավային տուրիզմի գծով կամավորներին։ Վերջիններս Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեցին իրենց կողմից այս տարվա ապրիլ ամսից մարզում քայլարշավային երեք երթուղիների նույնականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, որոնց արդյունքում հետագայում հնարավոր է նաև իրականացնել ներդրումներ։ Այդ ուղղություններն են՝ քայլարշավ դեպի Սևան-Ծաղկունք, Արտանիշի թերակղզի և Արմաղան լեռ։ Աշխատանքների ընթացքում կամավորները համագործակցել են Սևանի և Երևանի քայլարշավորդների ակումբների հետ, քայլարշավների իրականացման ուղղությամբ նախնական տեղեկատվությունների տրամադրման նպատակով դասընթացներ անցկացրել 10-12 տարեկան դպրոցականների հետ, հանդիպումներ կազմակերպել ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացներին ներգրավված ուսանողների շրջանում։
Քայլարշավային տուրիզմի ֆրանսիացի կամավորներն առաջ քաշեցին երեք հիմնական խնդիր, որոնց լուծման դեպքում հնարավոր է մարզում մեծ հաջողություն արձանագրել քայլարշավային տուրիզմի զարգացման և դրանից օգտվելու հնարավորությունների մասին։ Դրանք ներառում են ենթակառուցվածքների զարգացումը, արահետների գծանշումները և գիդերի վերապատրաստումները։ Նրանց կարծիքով՝ Գեղարքունիքի մարզը լինելով շատ հյուրընկալ մարզ, ունի նաև մեծ հնարավորություն և հետաքրքիր դիրք՝ քայլարշավայի տուրիզմի զարգացման, նույնականացված արահետները ճանաչելի դարձնելու տեսանկյունից, և եթե կարգավորվեն նշված խնդիրները ապա մարզը կունենա զբոսաշրջիկների մեծ հոսք։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կամավորների ջանքերով առաջիկայում կհրատարակվեն նաև ճանաչողական գրքույկներ՝ զբոսաշրջիկներին լայն տեղեկատվություն ներկայացնելու և մարզ այցելելու նպատակով։ Կամավորները հնչեցրին նաև մի շարք առաջարկություններ՝ քայլարշավային տուրիզմը մարզի դպրոցականների, բնակչության շրջանում ավելի ճանաչելի դարձնելու և դրանից օգտվելու հնարավորությունների մասին։
«Իրականում Գեղարքունիքի մարզպետարանը քայլարշավային տուրիզմի ոլորտի վերաբերյալ բավարար ուսումնասիրություն չի իրականացրել, և ես համոզված եմ, որ դրա առկայության դեպքում տասնյակ արահետներ կբացահայտվեն և կներկայացվեն զբոսաշրջիկին։ Վստահ եմ, որ ձեր կողմից կատարված մանրակրկիտ ուսումնասիրությունները մեզ մեծ տեղեկատվություն կհաղորդեն, և մենք հետամուտ կլինենք նման վայրերի բացահայտման ու ճանաչման ուղղությամբ աշխատանքների իրականացմանը։ Բարձր եմ գնահատում այն աշխատանքը, որն իրականացվել է ձեր թիմի կողմից Գեղարքունիքի մարզում, և մենք կփորձենք պետական մակարդակներով խնդիրներին լուծում տալ », նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Հանդիպման ավարտին քննարկում ծավալվեց նաև առաջիկայում Ֆրանսիայում կայանալիք հայ-ֆրանսիական համաժողովին Գեղարքունիքի մարզի պատվիրակության այցի նախապատրաստական աշխատանքների և անելիքների մասին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47