Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց շտաբային հերթական ուսումնական վարժանքը

15.06.2022

Համաձայն Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության միջոցառումների 2022 թվականի պլանի, Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ 2022 թվականի հունիսի 15-ին մարզպետարանում անցկացվեց հերթական շտաբային ուսումնավարժությունը այս անգամ՝ «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում» թեմայով։ Ուսումնավարժությանը ընդգրկված էր Գեղարքունիքի մարզպետարանի ղեկավար կազմը, մարզի տարհանման հանձնաժողովի, Մարտունու համայնքապետարանի և Լիճք բնակավայրի, ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի ՄՓՎ և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչներ։
Բացման խոսքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կոչ արեց ներկաներին լրջորեն կատարել իրենց գործառնական պարտականությունները և զեկույցները ներկայացնել հիմնավորված ու մանրամասն։
Համաձայն ուսումնավարժության անցկացման պլանի՝ մասնակիցներն իրականացրեցին որոշակի տեսական միջոցառումներ և ներկայացրեցին զեկույցներ՝ կատարած աշխատանքների մասին։
Ամփոփելով ուսումնավարժությունը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը վեր հանեց առկա բացթողումներն ու թերությունները և տվեց հանձնարարականներ դրանց լուծման ուղղությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47