Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզից նորակոչիկների հերթական խումբը ճանապարհվեց Հայոց բանակ

15.06.2022

Գեղարքունիքի մարզում անցկացվեց  2022 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը։ Հայոց բանակ ճանապարհվեցին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքից: Զորակոչի արարողությանը ներկա էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքի աշխատակիցներ, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ, հարազատներ։ Գեղարքունիքի մարզպետի տեղակալը շնորհավորեց նորակոչիկներին և նրանց ծնողներին, բարեմաղթանքի խոսքեր հղեց հայրենիքի պաշտպաններին:
«Սիրելի նորակոչիկներ, շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակում զինվորական ծառայության մեկնելու առթիվ։ Վստահ եմ, որ դուք բարձր կպահեք Հայոց բանակի զինվորի պատիվը, կծառայեք անձնվիրաբար և կցուցաբերեք ամենայն պատասխանատվություն՝ ձեր առջև դրված պարտականությունները կատարելու ընթացքում: Համոզված եմ, որ կհանդիպենք երկու տարի անց, երբ դուք ավելի հասունացած կլինեք և կայացած տղամարդ։ Բարի ծառայություն և բարի վերադարձ եմ ցանկանում բոլորիդ»,- նշեց մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը:
Այնուհետև Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց նորակոչիկների օրհնության կարգ՝ ձեռամբ Գավառի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Նշան քահանա Սարգսյանի:
Նորակոչիկների ծնողներն ու հարազատները հպարտությամբ և բարձր տրամադրությամբ բանակ ճանապարհեցին իրենց զավակներին:
«Այսօր մեր համար առանձնահատուկ օր է, քանի որ մեր զավակներին ճանապարհում ենք Հայոց բանակ: Չնայած մի քիչ տխուր ենք, բայց այդ զգացողությունը միախառնվում է ուրախությանը, քանի որ գիտակցում ենք, որ ունենք այնպիսի զավակներ, որոնց վստահվում է Հայոց բանակում ծառայելու սրբազան պարտքը։ Թող բարով ծառայեն ու անփորձանք վերադառնան տուն։ Մաղթում ենք խաղաղություն մեր երկրին և հայրենի սահմաններին, իսկ ծառայությունը պատվաբեր գործընթաց է յուրաքանչյուր երիտասարդի համար»,- նշեցին նորակոչիկների ծնողները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47