Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտնի են ՀՀ Ազգային ժողովի գավաթի 2022 թվականի խաղարկության Գեղարքունիքի մարզային փուլի հաղթողները

14.06.2022

ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը նպատակ ունի մատաղ սերնդի շրջանում խթանել ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը ի նպաստ նրա համակողմանի, ներդաշնակ դաստիարակությանը, դպրոցականների կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորումը, խթանելու պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզական կազմակերպությունների կողմից ֆիզկուլտուրայի և սպորտի ուղղությամբ իրականացվող համագործակցված աշխատանքներին:
ՀՀ ԱԺ-ի գավաթի խաղարկությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-6-րդ դասարանների աշակերտները: Այն անց է կացվում չորս փուլով` 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում:
Մրցումների ծրագրում ընդգրկված են վազք 60 մետր` բարձր մեկնարկից, վազք 500 մետր, հեռացատկ թափավազքից, ձգումներ կախ դրությունից` տղաներ, ձեռքերի ծալումներ և ուղղումներ, պառկած հենադրությունից մարզանստարանին` աղջիկներ, թենիսի գնդակի նետում թափավազքից:
Գեղարքունիքի մարզում ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության մրցումները մեկնարկել են 2022 թվականի ապրիլ ամսին: Ներդպրոցական մրցում-ստուգատեսների արդյունքում ձևավորվել են դպրոցների թիմերը` 2 տղա, 2 աղջիկ:
Այս փուլին մասնակցել են շուրջ 5500 դպրոցականներ: Ըստ դասարանների՝ ձևավորված թիմերը մայիսի 12-13 մասնակցել են համայնքային փուլին, որոնք կազմակերպվել են Ճամբարակ, Սևան, Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքներում: Համայնքային փուլին մասնակցել են 93 դպրոցների 1-6-րդ դասարանների թիմեր:
Համայնքային փուլում 4-6-րդ դասարանցիների մրցապայքարում հաղթող թիմերը իրենց ուժերն են չափել հունիսի 8-ին Գավառի Պ. Ղանդիլյանի անվան միջնակարգ դպրոցի մարզահրապարակում կայացած մարզային փուլի մրցումներում:
Ծավալվել է հետաքրքիր և անզիջում պայքար, որի արդյունքում 4-րդ դասարանցիների մրցապայքարում հաղթող է ճանաչվել Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական, 5-րդ դասարանցիների մրցապայքարում` Մարտունու Մնաց Մելք-Շահումյանցի անվան N 1 հիմնական, իսկ 6-րդ դասարանցիների մրցապայքարում` Գավառի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցների թիմերը:
Հաղթող թիմերից ձևավորվել է մարզի հավաքական թիմը, որը մարզը կներկայացնի ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության մրցումների հանրապետական փուլում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22