Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց EU4Sevan ծրագրի թիմի ղեկավարին և ԵՄ ներկայացուցչին

10.06.2022

«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում հունիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է աշխատաժողով՝ «Անասնապահության կայուն կառավարումը Սևանա լճի շրջակա միջավայրի բարելավման նպատակով» թեմայով։ (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն «ԵՄ-ը հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «Բնական պաշարների կառավարում եւ էկոհամակարգային ծառայությունների պահպանում հանուն Հարավային Կովկասում կայուն գյուղական զարգացման» («ECOServe») ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
Աշխատաժողովի նպատակն է՝ ներկայացնել «Գոմաղբի եւ կաթնամթերքի թափոնների հարակայուն կառավարման փորձնական ծրագիր Գեղարքունիքի մարզում» համակողմանի ուսումնասիրության արդյուքները և քննարկել հաջորդող քայլերի վերաբերյալ մշակված առաջարկությունները:Ներկայացվել է նաև «Վերականգնվող գյուղատնտեսություն» հայեցակարգը և Հայաստանում դրա կիրառման փորձը, ինչպես նաև Սևանա լճավազանում կիրառման ներուժը: Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի և էկոնոմիկայի նախարարների տեղակալներ, ներկայացուցիչներ ԵՄ-ից, ՀՀ ազգային ագրարային համալսարանից, Գեղարքունիքի մարզպետարանից, մարզի համայնքապետարաններից, բնակավայրերից, հասարակական կազմակերպություններից, շահագրգիռ այլ կազմակերպություններից ֆերմերային տնտեսությունների ղեկավարներ։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են Սևանի լճավազանում գողմաղբի մշակման ներուժին, Սևանի լճավազանում գոմաղբի կայուն կառավարման համար ծախսարդյունավետ տեխնոլոգիական լուծումների տարբերակներին,անհրաժեշտ կազմակերպչական, ինստիտուցիոնալ և ֆինանսական մեխանիզմներ ավազանում գոմաղբի կառավարման կայուն պրակտիկա մշակելուն վերաբերող թեմաներ, ներկայացվել է “Վերականգնողական գյուղատնտեսություն” հայեցակարգը․ ծածկույթային մշակաբույսերը հողի առողջության վերականգնման համար. Հայաստանի փորձը և կիրառման ներուժը Սևանի լճավազանի համար,“Dirt to soil” («Ինչպես կյանք տալ հողինե) գրքիր ներկայացումը հեղինակի՝ Գեյբ Բրաունի կողմից և հայեցակարգի՝ Սևանի լճավազանում ու Հայաստանում՝ արդյունավետ կիրառման շուրջ քննարկումներ:

Աշխատաժողովից հետո Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ Անդրեա Բաջիոլիին և EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար, ԳՄՀԸ Քրիստիան Հենշելին։ Հյուրերը շնորհակալություն հայտնեցին Գեղարքունիքի մարզպետին՝ այս կարևոր աշխատաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը աջակցելու համար։
Մարզպետի հետ ունեցած զրույցի ընթացքում նրանք անդրադարձան («ECOServe») ծրագրի շրջանակներում մարզում նախատեսվող ծրագրերին և ակնկալվող արդյունքներին, նշելով, որ դրանք կարող են իրենց դրական լուրջ ներգործությունը ունենալ նաև հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսությունների համար։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց համագործակցության համար, նշելով, որ բոլոր ծրագրերն էլ իրենց իրականացմամբ շատ մեծ նշանակություն կարող են ունենալ մարզի տնտեսությունների համար։
«Իրապես շատ կարևոր նախաձեռնություն եք կյանքի կոչում, և համոզված եմ, որ մոտ ապագայում նաև արդյունքը տեսանելի կլինի։ Գեղարքունիքի մարզն իր աշխարագրական դիրքով մեծ ներուժ ունի էներգախնայողությանը վերաբերող ծրագրերի իրականացման հարցում, իսկ դա նշանակում է որ առկա է նաև լուրջ պահանջարկ ու սպառման հնարավորություն։ Մեզ համար շատ կարևոր է նաև գյուղատնտեսության և Սևանի հիմնախնդիրներին ուղղված ծրագրերի իրականացումը։ Ես ողջունում եմ նման աշխատաժողովների անցկացումը, քանզի դրանց ընթացքում ուսումնասիրվում են և մշակվում ավելի խելացի մոդելներ, որոնք հնարավոր է կյանքի կոչել և ստանալ սպասված արդյունք։ Միշտ պատրաստ ենք համագործակցել»,- նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
Գեղարքունիքի մարզպետարանի և EU4 Sevan ծրագրի միջև համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ECOServe ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը մարզպետարանին նվիրեց երկու համակարգիչ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47