Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը

08.06.2022

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` 2022 թվականի հունիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի օգնականներ Ջանիկ Բազեյանը և Մանանա Գալստյանը մարզպետարանում կատարեցին քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց 23 քաղաքացի:
Դիմումատուների մեծ մասը սոցիալական և կենցաղային տարբեր խնդիրների կարգավորման նպատակով դիմեցին ֆինանսական աջակցություն ստանալու համար։ 1-ական քաղաքացիներ դիմեցին աշխատանքի տեղավորման, առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու, դեղորայքի ձեռքբերման, սպանդանոցի մեկնարկած շինարարությունը ավարտին հասցնելու նպատակով անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու նպատակով։
Քաղաքացիների կողմից բարձրացված որոշ հարցերի պարզաբանումներ տրվեցին նաև մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների կողմից։ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացված բոլոր դիմումները հաշվառվեցին մարզպետարանում, որոշ մասին տեղում տրվեցին բավարար պատասխաններ, իսկ դիմումների մի մասին էլ պատասխաններ կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52