Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հունիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովում ներկայացրել է 2021 թվականի բյուջեի կատարողականը

06.06.2022

2021թ. ՀՀ պետական բյուջեից ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսվել էր 11 457 301.3 հազ. դրամ, փաստացի ծախսը կազմել է 11 104 300.5 հազ. դրամ, կամ 96.9%, որից`
Մարզպետարանի ապարատի պահպանման ծախսերի համար 2021թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսվել էր 713 686.5 հազ. դրամ, որից փաստացի ծախսվել է 702 789.6 հազ. դրամը, որը կազմում է 98.5%, իսկ տնտեսված գումարը՝ 10 896.9 հազ. դրամը գոյացել է Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ, էներգետիկ ծառայություններ, կապի ծառայություններ, ներքին գործուղումներ, կառավարչական ծախսեր, տեղեկատվական ծառայություններ, գրասենյակային նյութեր, տրանսպորտային նյութեր, ընդհանուր բնույթի այլ ծառայություններ և այլ հոդվածների տնտեսումներից:
Արծվաշեն համայնքի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսվել է 4 915.7 հազ. դրամ, որի փաստացի ծախսը կազմում է 4 866.0 հազ. դրամ, կամ 99,0%:
Մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանման և շահագործման համար 2021թ. ՀՀ պետ.բյուջեից նախատեսվել էր 175 368.2 հազ. դրամ, որից փաստացի ծախսվել է 174 847.0 հազ. դրամը, տնտեսումը կազմում է 521.2 հազ. դրամ: Ընթացիկ ամառային պահպանման է ենթարկվել 152.5 կմ և ձմեռային պահպանության՝ 208.5 կմ մարզային նշանակության ավտոճահապարհներ:
Մշակութային ծրագրերի գծով 2021թ. բյուջեով պլանավորվել էր 76 893.0 հազ. դրամ, որը ամբողջությամբ ծախսվել է, ըստ հոդվածների ունի հետևյալ պատկերը՝
- թանգարանային ծառայությունների գծով պլանավորված 20 420.2 հազ. Դրամը ամբողջությամբ ծախսվել է.
Արդյունքում՝ պահպանվել է շուրջ 9474 թանգարանային առարկաններ: Կազմակերպված 10 ցուցահանդեսների շնորհիվ թանգարանի այցելուների թիվը 2021 թ.-ին կազմել է 2276 այցելու, այդ թվում 871-ը դպրոցական աբոնեմենտային ծրագրի շրջանակներում։
թատերական ներկայացումների համար նախատեսված 56 472.8 հազ. Դրամը ամբողջությամբ ծախսվել է.
<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոն>> ՊՈԱԿ-ը 2021 թ.-ին բեմադրել է 4 նոր ներկայացում: Հանդիսատեսին ներկայացել է 25 ներկայացմամբ ու ունեցել է 9100 հանդիսատես, այդ թվում՝ շուրջ 1300 Արցախցի և անապահով ընտանիքի երեխաններ և մանկատան սաներ։
Թատրոնի ֆեսբուքյան էջում 25 անգամ թատրոնի դերասանների ուժերով ներկայացվել են թատրոնի գործունեության վերաբերյալ տեսանյութեր և մանկական ներկայացումներ, որոնք ունեցել են շուրջ 5000 դիտում։
Կրթական ծրագրերի գծով 2021թ. ՀՀ պետական բյուջեից նախատեսվել էր 7 719 870.1 հազ. դրամ, որից փաստացի ծախսվել է 7 717 871.0 հազ. դրամը, կամ տնտեսումը կազմում է 1999.1 հազ. դրամ:
Ըստ կրթական ծրագրերի այն ունի հետևյալ պատկերը՝
- հանրակրթական ծրագրերի գծով նախատեսված 7 306 388.6 հազ. դրամից փաստացի ծախսվել է 7 306 388,6 հազ. դրամը,.
Արդյունքում կրթություն են ստացել 28136 աշակերտ: Հանրակրթական ուսուցման արդյունքում շուրջ 3069 մանկավարժ, 246 վարչական և 1135 ուսումնաօժանդակ աշխատողներ ապահովվել են աշխատանքով:
- կրթական օբյեկտների հիմնանորոգում ծրագրով նախատեսված 220 582.7 հազ. Դրամը ամբողջությամբ ծախսվել է։
Արդյունքում 22 դպրոցներում ունեցել ենք վերանորագված ճաշարեններ։
-Հանրակրթական դպրոցներին գույքով և տեխնիկայով ապահովվում ծրագրով մարզին հատկացված 24 714,0 հազ․ դրամը ամբողջությամբ ծախսվել է։
Արդյունքում 23 դպրոցներում ունեցել ենք կահավորված ճաշարեններ։
Ատեստավորման միջոցով որակավորում ստացած 104 ուսուցիչներին հատուցում ծրագրով նախատեսված 13 831,3 հազ. Դրամից ծախսվել է 13 830,2 հազ․ դրամը:
Արտադպրոցական դաստիարակության գծով պետ․ բյուջեից ֆինանսավորվել է 13 565,0 հազ․ դրամ, որն ամբողջությամն ծախսվել է․
Արդյունքում կրթություն են ստացել 278 սան և 8 մարզիչ ապահովվել են աշխատանքով։
Նախադպրոցական կրթության գծով պետ․ բյուջեից ֆինանսավորվել է 132 645,5 հազ․ դրամ, որն ամբողջությամն ծախսվել է․
Արդյունքում կրթություն են ստացել 1225 երեխա և 88 մանկավարժ ապահովվել են աշխատանքով։
Մանկավարժների և դպրոցահասակ երեխանների տրանսպորտային ծախսերի փոխհատուցում ծրագրով հատկացված 28 160,5 հազ․ դրամից փաստացի ծախսվել է 26 161,4 հազ․ դրամ․
Արդյունքում ճանապարհածախսի փոխհատուցում ստացել են 73 աշակերտ և 348 մանկավարժ։
Հանրապետությունում առաջին անգամ ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի ներդրում ծրագրով մարզին հատկացվել է 4 373,0 հազ․ դրամ, որից ծախսվել է 3 599,3 հազ․ դրամ․
Արդյունքում ունեցել ենք 27 կամավոր ատեստավորված մանկավարժներ։
Նորից հանրապետությունում առաջին անգամ մանկավարժների վերապատրաստում ծրագրով մարզին հատկացվել է 14 784,0 հազ․ դրամ, որից փաստացի ծախսվել է 14 192,6 հազ․ դրամ․
Արդյունքում վերապատրաստվել են 597 մարկավարժներ։
Մնացած բոլոր կրթական ծրագրերի գծով ֆինանսավորումը իրականացվել է ամբողջությամբ:
ՀՀ կառավարության տարբեր որոշումներով 2021թ. ՀՀ պետական բյուջեով մարզին նախատեսվել էր 2 159 655.6 հազ. դրամ սուբվենցիա, որի փաստացի ծախսը կազմում է 1 862 059.0 հազ. դրամ, մնացած 297 596.6 հազ. Դրամը որպես չիրացված գումար հետ է վերադարձվել պետ․ բյուջե։
Պետական հիմնարկների աշխատողներին սոցիալական փաթեթից օգտվողներին հատուցում ծրագրով նախատեսվել էր 273 276.0 հազ. դրամ, որից փաստացի ծախսվել է 259 043.4 հազ. դրամը:
Սոց փաթեթից մարզում օգտվողների թիվը կազմել է՝ 3598 շահառու.
Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին ծրագրով մարզի Ճամբարակ, Վահան, Ազատ, Կութ, Ն. Շորժա, Նորաբակ, Սոթք և Վ. Շորժա բնակավայրերի սահմանամերձ բնակավայրերին 2021 թ. նախատեսվել է 128 823.9 հազ. դրամ, որպես բաժանորդների կողմից սպառած էլեկտրոէներգիայի և գազի ծախսի փոխհատուցում, ինչպես նաև հողի հարկի և գույքահարկի փոխհատուցում, որից փաստացի ծախսվել է 113 034.3 հազ. դրամ, մնացած 15 789.5 հազ. դրամը չի ծախսվել փաստացի ծախս չլինելու պատճառով:
(Արդյունքում անշարժ գույքի փոխհատուցում ստացել են շուրջ 4287 շահառու, էլեկտրոէներգիայի փոխհատուցում՝ 4059 շահառու և գազի ծախսի փոխհատուցում՝ 1668 շահառու):
Ընդհանուր առմամբ մարզին 2021թ. նախատեսված 11 457 301.3 հազ. դրամից փաստացի տնտեսվել և հետ է վերադարձվել ՀՀ պետական բյուջե 341 086.7 հազ. դրամ:
Ինչ վերաբերվում է մարզի համայնքներին հատկացվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաներին, ապա 2021թ. մարզի 57 համայնքներին բյուջեով նախատեսված 6 319 762.7 հազ. դրամը ամբողջությամբ ֆինանսավորվել է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52