Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ "Վերջին դասի" առթիվ
03.06.2022
Սիրելի շրջանավարտներ,
Շնորհավորում եմ բոլորիդ վերջին զանգի՝ արդեն գեղեցիկ ավանդույթի
վերածված հիշարժան այս օրվա կապակցությամբ:
Հասկանալի ու բնական է այն հուզմունքը, որ ապրում եք դուք՝ հրաժեշտ
տալով ջերմ ու հարազատ դարձած կրթօջախներին, սիրելի
ուսուցիչներին: Սակայն դպրոցական ուսումնառության ավարտը
խորհրդանշող վերջին զանգն ունի մեկ այլ, հրաշալի խորհուրդ ևս՝ այն ձեզ
առաջնորդում է դեպի նոր ու մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման և
ինքնահաստատման ավելի լայն ասպարեզներ:
Համոզված եմ, որ իբրեւ ազատ ու անկախ Հայաստանում մեծացող
սերունդ, դուք կյանք եք մտնում առավել անկաշկանդ մտածողությամբ,
մեր անցած հերոսական մաքառումների քաջ գիտակցումով, ու
պետության քաղաքացի լինելու պատասխանատվության զգացումով:
Կրթված սերունդը միայն կարող Է լինել մեր երկրի հզորացման ու
բարգավաճման երաշխիքը:
Ես հավատում եմ մեր պետության
ապագային, որի կերտողը դուք եք լինելու:
Կանաչ ճանապարհ եմ մաղթում ձեզ, թող իրականություն դառնան ձեր բոլոր ձգտումներն ու երազանքները։