Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում տեղի ունեցան «Վերջին դաս»- ին նվիրված արարողություններ

03.06.2022

Հունիսի 3-ին Գեղարքունիքի մարզի 5-օրյա աշխատանքային ռեժիմ ունեցող 101 հանրակրթական դպրոցներում տեղի ունեցան ավարտական «Վերջին դաս» արարողություններ։
2021-2022 ուսումնական տարում Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների 12-րդ դասարաններ ավարտում են 1206, 9-րդ դասարաններ՝ 2366, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության կրթական հաստատություններում՝ 440 աշակերտներ։
9-րդ դասարանի շրջանավարտ չունի Ծափաթաղի միջնակարգ դպրոցը։ 1-ական 9-րդ դասարանցի ավարտում են Կալավանի և Ջաղացաձորի միջնակարգ, Սեմյոնովկայի և Ազատի հիմնական դպրոցները։
12-րդ դասարանի շրջանավարտներ չունեն Արեգունու, Ծափաթաղի, Կախակնի և Ջաղացաձորի միջնակարգ դպրոցները, իսկ 1-ական 12-րդ դասարանցի ավարտում են Անտառամեջի, Կուտականի, Վանևան-Տրետուքի միջնակարգ դպրոցները։
«Վերջին դաս» արարողություններին մասնակցեցին և շրջանավարտներին շնորհավորեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը, Վահան Զարոյանը և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները։
Իրենց կրթօջախներում շրջանավարտները հանդես եկան տոնական ծրագրերով։ Դրանք համեմված էին հարազատ դպրոցին, ուսուցիչներին և դասընկերներին, մանկության և ուսումնառության տարիներին ուղղված հրաժեշտի և երախտագիտության խոսքերով, բանաստեղծական և երաժշտական կատարումներով։
«Վերջին դասի» առթիվ շրջանավարտներին, նրանց ծնողներին և մանկավարժներին շնորհավորական ուղերձ է հղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Վերջին դասին» նվիրված հաջորդ արարողությունը 6-օրյա աշխատանքային ռեժիմ ունեցող 15 մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներում կկայանա հունիսի 6-ին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52