Նորություններ
Գեղարքունիքի մարզի փոքրիկների համար համայնքներում կազմակերպվեցին զվարճալի միջոցառումներ
01.06.2022
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Շողակաթ խոշորացված համայնքների և մի շարք բնակավայրերի հրապարակներում, այգիներում, կրթամշակութային հաստատություններում և մանկապարտեզներում վաղ առավոտից տիրում էր տոնական բարձր տրամադրություն։ Ամենուրեք կազմակերպվեցին կավճանկարչություն, նկարչություն բնության գրկում, տեղի ունեցան ձեռքի աշխատանքների, գեղանկարների և լուսանկարների ցուցահանդես–վաճառքներ, մարզական ցուցադրական տարբեր ելույթներ, կրկեսային շոու ծրագրեր, մրցույթներ, ֆոտոսեսիաներ։ Ներկայացվեցին համերգային ծրագրեր՝ համայնքների արվեստի և երաժշտական դպրոցների շնորհալի սաների կատարումներով՝ հնչեցնելով ուրախ երգ ու պար, ծափ ու ծիծաղ՝ լի խաղերով, վառ գույներով և անկեղծ ժպիտներով։ Համայնքապետարանների կողմից տոնակատարության մասնակից փոքրիկներին և մանկապարտեզների սաներին բաժանվեցին քաղցրավենիքներ, փուչիկներ, նվերներ և պաղպաղակներ։
Փոքրիկներին՝ իրենց տոնի առթիվ շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզի համայնքների ղեկավարները։