Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

01.06.2022

Աշխարհի բոլոր երեխաներն ունեն սիրո ու ջերմության կարիք, ինչն էլ վստահաբար երկրի առողջ ապագայի գրավականն է։
Հունիսի 1-ը տարվա ամենաուրախ ու գեղեցիկ տոներից մեկն է։
Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ ձեր տոնի առթիվ։ Թող երջանկությունն ու խաղաղությունը մշտապես ուղեկից լինեն ձեզ, թող ձեր կյանքի ամեն մի օրը լի լինի անսպառ ուրախությամբ, երգ ու խնդությամբ։
Իսկ մեր՝ ավագներիս պարտքն է անել ամեն հնարավոր բան մեր մանուկների երջանկության ու բարեկեցիկ ապագայի համար։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր փոքրիկներին ու իրենց ծնողներին այս ջերմ օրվա առթիվ և մաղթում անամպ երկինք ու բարեկեցիկ ապագա։
Թող որ պաշտպանված ու սիրված լինի աշխարհի ամեն մի մանուկ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47