Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը՝Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ

28.05.2022

Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ։
Թեև հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն նրա դասերը հիմք հանդիսացան նոր սխրանքների կերտման և հայոց ազատատենչ ոգու դրսևորումների, հզոր պետականության ու ինքնիշխան պետության ստեղծման համար։
Գոյության երկու տարիների ընթացքում առաջին հանրապետությունն ունեցավ լուրջ ձեռքբերումներ, ինչպիսիք են՝ ազգային դրամը, օրհներգն ու զինանշանը, երևանի համալսարանն ու միակ խորհրդարանական ընտրությունները։
Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի մարտերը հայ ժողովրդի հավաքական կամքի ու անկոտրում ոգու վառ դրսևորումներն էին և անկասկած մայիսի 28-ը մեր պատմության ամենապայծառ էջերից է։
Հայաստանի երրորդ հանրապետությունն այսօր վստահ առաջ է ընթանում` աստիճանաբար զարգացնելով իր տնտեսությունն ու հզորացնելով անկախ պետականությունը, ամրապնդելով իր տեղն ու դերը համաշխարհային գործընթացներում: Ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ազատ ու անկախ Հայաստանն այլընտրանք չունի և համոզված եմ, այլևս ոչ մի ուժ, ոչ մի դժվարություն ի զորու չի լինի խոչընդոտել մեր երթը:
Լինենք միասնական, և պատմական հաղթանակները զորավիգ կլինեն ազգային հզոր ու բարգավաճ պետություն կերտելու մեր ջանքերին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում խաղաղություն, մեծագույն հաջողություններ ու քաջառողջություն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-14 17:38:58