Նորություններ
2022 թվականին Գեղարքունիքի մարզից աննախադեպ բարձր արժեքներով սուբվենցիայի ծրագրեր են ներկայացվում
26.05.2022

Համեմատելով 2019-2021 թվականներին իրականացված սուբվենցիայի ծրագրերի քանակը և կարևորը՝ դրանց արժեքները, 2022 թվականին համայնքների միավորումից հետո ներկայացված սուբվենցիայի նախնական հայտերի հետ, կարելի է արձանագրել, որ մարզերից աննախադեպ բարձր արժեքներով սուբվենցիայի ծրագրեր են ներկայացվում։
Գեղարքունիքի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 12,96 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝
2021-ին՝ 3,69 մլրդ դրամի,
2020 թվականին՝ 4,74 մլրդ դրամի
2019 թվականին 4,438 մլրդ դրամի ծրագիր էր ներկայացվել։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ համայնքների միավորման պետության քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ է ընթանում։