Նորություններ
Գեղարքունիքի մարզպետը քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Մարտունի համայնքում
25.05.2022
Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` 2022 թվականի մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքում կատարեց քաղաքացիների ընդունելություն։
Քաղաքացիները մարզպետին դիմեցին սոցիալ-տնտեսական տարաբնույթ խնդիրների կարգավորման հարցում անհրաժեշտ աջակցություն ստանալու ակընկալիքով, մասնավորապես հողի սեփականության իրավունքի ձեռքբերման և դրա հետ կապված գործարքների իրականացման, քաղաքաշինական, բնակարանների տանիքների և ենթակառուցվածքների հիմնանորոգմանն աջակցելու, աշխատանքային և այլ բնույթի խնդիրների համար:
Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց,իսկ մնացած դիմումները հաշվառվեցին մարզպետարանում, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո: