Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Մարտունու բժշկական կենտրոնի նոր կառուցվող շենքի շինհրապարակում

24.05.2022

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից Մարտունի քաղաքում 2020 թվականի ամռանը մեկնարկել և ընթացքի մեջ են բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքները։
Մայիսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանի և շինարարության պատասխանատուների ուղեկցությամբ եղավ բժշկական կենտրոնի նոր շենքի շինհրապարակում, ծանոթացավ շինարարական աշխատանքներին, նրանց հետ քննարկեց դրանց ընթացքին վերաբերող բազմաթիվ հարցեր, հանդես եկավ դիտարկումներով և առաջարկություններով։
Բժշկական նորակառույց ու արդի բուժսարքավորումներով հագեցած կենտրոնն ունենալու է 55 մահճակալ՝ չհաշված հեմոդիալիզ իրականացնող ծառայության մահճակալները: Կառուցվելու է 1 ընդհանուր մասնաշենք՝ 6 բաժիններով: Նորակառույց ԲԿ-ում գործելու են ընդունարան, շտապ օգնության կայան, արյան փոխներարկման կենտրոն, վիրահատական երկու բլոկ, հեմոդիալիզի, ինտենսիվ թերապիայի, պոլիկլինիկայի, թերապեւտիկ, ինֆեկցիոն, վիրաբուժական բաժանմունքներ: Հաշմանդամություն ունեցող անձանց համար բոլոր բաժանմունքների մուտքերն ապահովվելու են թեքահարթակներով:
Այս պահին բժշկական կենտրոնի նոր շենքի տարբեր մասնաշենքերում իրականացվում են տանիքների կառուցման, դռների և պատուհանների տեղադրման, շենքի արտաքին մասերի երեսպատման, ենթակառուցվածքների անցկացման, որոշ հատվածներում նաև՝ ներքին հարդարման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքներն իրականացվում է «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ի կողմից։
Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման համար ներդրվել է շուրջ 2 միլիարդ 232 միլիոն դրամ։ Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2022 թվականի տարեվերջ։ Համաշխարհային բանկի աջակցությամբ նորակառույց բժշկական կենտրոնը կհամալրվի նաև նոր գույքով և ժամանակակից բուժսարքավորումներով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52