Նորություններ
Կհիմնանորոգվեն Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներ
20.05.2022

Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության՝ կմ66+000-կմ80+000 /14կմ երկարությամբ/ հատվածը, որի նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 3,3 միլիարդ դրամ և Հ-39, /Մ-10/ - Գավառ - /Մ-10/ հանրապետական նշանակության՝ կմ4+300-կմ6+800 /3.4կմ երկարությամբ/ հատվածը, որի նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 1,55 միլիարդ դրամ։
Մրցույթի բացումը տեղի է ունեցել ս/թ մայիսի 13-ին։
Նշված օբյեկտների վերաբերյալ կայացած մրցույթները գտնվում են ամփոփման փուլում։
Գնման ընթացակարգի արդյունքում կընտրվեն կապալառու կազմակերպություններ, կկնքվեն կապալային աշխատանքների պայմանագրեր, որին կհետևի շինարարական աշխատանքների մեկնարկը: