Նորություններ
ՀՀ կառավարությունը 84,251.9 հազար դրամ հատկացրեց Գեղարքունիքի մարզում իրականացված երեք սուբվենցիոն ծրագրերի համար
19.05.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի հերթական նիստի համապատասխան որոշմամբ ՀՀ պետական բյուջեից 84,251.9 հազար դրամ հատկացվեց Գեղարքունիքի մարզում 2021 թվականին սկսված և ավարտված երեք սուբվենցիոն երեք ծրագրերի համար։
Նշված ծրագրերն են՝ Մադինա համայնքի ոռոգման ջրագծի կառուցում, որի համար հատկացվել է 15,733.4 հազար դրամ, Վաղաշեն համայնքի վարչական շենքերի և մանկապարտեզի շենքի տանիքներին 127.8 կՎտ/ժ և 37,8 կՎտ/ժ դրվածքային հզորություններով արևային կայանների կառուցում՝ 34,315.5 հազար դրամ և Գեղամավան համայնքի ճանապարհների վերանորոգում՝ 34,203.0 հազար դրամ։