Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Թանգարանների միջազգային օրվա առթիվ

18.05.2022

Հարգելի հայրենակիցներ

Այսօր աշխարհով մեկ նշվում է Թանգարանների միջազգային օրը։
Թանգարաններն անփոխարինելի հաստատություններ են, որոնցում պահվում են մարդկային հասարակության պատմության, արվեստի, մշակույթի, բնագիտության նմուշներ ու հավաքածուներ, որոնք գաղափար են տալիս պատմության դարաշրջանների, քաղաքակրթությունների, մարդկային մտքի փայլատակումների մասին։
Գեղարքունիքի մարզում գործող թանգարաններում եւս պահվում են քարե դարից մինչեւ նոր ու նորագույն ժամականակներն արտացոլող պատմամշակութային ու բնագիտական բացառիկ արժեքներ, որոնք արտացոլում են մեր ժողովրդի ստեղծագործ միտքը, ձեռակերտ ու հոգեւոր արժեքները, հազարամյակների ընթացքում ամբողջացած ձեռքբերումները, որոնցով մենք այսօր շատ հարուստ ենք ու հպարտորեն ենք ներկայանում համաշխարհային հանրությանը։
Ուզում եմ նաեւ առանձնահատուկ ընդգծել մեր մարզի թանգարանների աշխատակիցների բանիմացությունն ու նվիրվածությունը, որոնց շնորհիվ մեր թանգարանային արժեքները հավուր պատշաճի են պահպանվում ու հանրահռչակվում։
Թանգարանների Միջազգային օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ թանգարանների աշխատակիցներին, մաղթում խաղաղ հայրենիք, քաջառողջություն, անձնական ու աշխատանքային հաջողություններ, ստեղծագործական անսպառ եռանդ։
Առանձնակի ուզում եմ շնորհավորել Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի աշխատակիցներին՝ հաստատության հիմնադրման 70-րդ հոբելյանական տարվա կապակցությամբ։
Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47