Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 3 միլիոն 230 հազար դրամ է հատկացրել Նորակերտի՝ ԱԹՍ-ից տուժած բնակիչներին, դպրոցին և մանկապարտեզին

18.05.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի 541-Ն որոշմամբ 3 միլիոն 230 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին` 2021 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հարվածից Գեղարքունիքի մարզի Նորակերտ բնակավայրի 31 բնակիչներին, բնակավայրի մանկապարտեզին և Ս․ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցին պատճառած վնասի փոխհատուցման համար։
Հատկացված 3 միլիոն 230 հազար դրամից 3 մլն 65 հազար դրամը տրամադրվել է Նորակերտի 31 բնակիչներին, 35 հազար դրամը՝ մանկապարտեզին, 130 հազար դրամը՝ Ս․ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47