Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի աշխատանքային այցը «Սևանի իշխան» ՓԲԸ

17.05.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է «Սևանի իշխան» ՓԲԸ-ում։ Ընկերության գործադիր տնօրեն Վարդան Մամիկոնյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել և ծանոթացել է ընկերության գործունեության ամբողջ ցիկլին, խոսել առկա խնդիրների մասին:
«Սևանի իշխան» ՓԲԸ-ն իր գործունեությամբ նպաստում է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնմանը և լճի էկոհամակարգի բարելավմանը:
Բացի այդ` ընկերությունը միտված է մի շարք հանրօգուտ նպատակների իրականացման. Էնդեմիկ ձկնատեսակների` գեղարքունի և ամառային իշխանի ենթատեսակների պահպանում, երկրի տնտեսական աճի խթանում` ձկնաբուծության և ձկնարտադրության ամբողջական արժեշղթայի կազմակերպմամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում, որի շրջանակներում կքննարկվեն առկա խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ, ինչպես նաև զարգացման նոր ծրագրեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47