Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խնամատար ընտանիքները պարգևատրվել են հավաստագրերով ու հուշամեդալներով

17.05.2022

Կարևորելով երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը և գործընկեր հասարակական կազմակերպությունները մայիսի 12-ին համատեղ կազմակերպել են խնամատար ընտանիքների գնահատանքի արարողություն։
Հայաստանում խնամատար ընտանիքին ուղղված ծրագրը առաջին անգամ, որպես փորձնական ծրագիր, առաջին անգամ ներդրվել է Գեղարքունիքի մարզում՝ 2007 թվականին։ Նման ընտանիքների հայտնաբերման, հաշվառման և ձևավորման աշխատանքները մարզում իրականացվել են Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աջակցությամբ։
2007-2017 թվականներին Գեղարքունիքի մարզում հաշվառվել է 8 խնամատար ընտանիք, որտեղ ապրել է մինչև 18 տարեկան 9 երեխա, իսկ 2020-2022 թվականներին Գեղարքունիքի մարզում գրանցված է 2 խնամատար ընտանիք, որտեղ ապրում է 18 տարին չլրացած 7 երեխա։
Կազմակերպված միջոցառման ընթացքում հավաստագրերով և մեդալներով են պարգևատրվել խնամատար ընտանիքների մի շարք ծնողներ, որոնց թվում են Գեղարքունիքի մարզի 2 խնամատար ընտանիքների ծնողներ։
Հայաստանում խնամատարության ինստիտուտի ներդրման և կայացման գործում ակտիվ ներգրավվածության, ունեցած նշանակալի ավանդի, ցուցաբերած մասնագիտական պատասխանատու վերաբերմունքի համար՝ ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի շնորհակալագրով խրախուսվել է նաև Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում նկատվում է խնամատար ընտանիքների թվի ինտենսիվ աճ, և այժմ 61 խնամատար ընտանիքում ապրում է 93 երեխա․ «Պետության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի լիարժեք իրացմանը։ Ու եթե հնարավոր չէ ապահովել երեխայի կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորումն, ապա մենք՝ որպես լիազոր մարմին պարտավոր ենք առնվազն ապահովել ընտանեկանին մոտ այլընտրանքային խնամքի միջավայր, իսկ խնամատարությունն այդ տեսանկյունից լավագույնն է»,-նշել է նախարարի տեղակալն ու հավելել, որ խնամատարությունը խնամատար ծնողների համար նաև աշխատանքային ստաժ է, նրանց է տրվում նվազագույն աշխատավարձ և երեխայի խնամքը ընտանիքում կազմակերպելու համար որոշակի գումար։
«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի հավաստմամբ ևս՝ արվում է ամենը խնամատար ընտանիքի մոդելը հանրապետության բոլոր մարզերում ներդնելու ուղղությամբ։
«Փորձում ենք համատեղ ուժերով, այնպես անել, որ երեխաները ապրեն եթե ոչ իրենց կենսաբանական ընտանիքում, ապա վերապատրաստված, նվիրյալ, երեխաներին սիրող և երեխաների խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու ցանկություն հայտնած ընտանիքներում»,- նշել է Մ․ Անտոնյանը։
Աղբյուրը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հացերի նախարարություն
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47