Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի համայնքներում տնկվել է 3100 դեկորատիվ ծառ

16.05.2022

Համաձայն Գեղարքունիքի մարզպետարանի եւ «Սեւան Ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության՝ «Սեւան Ազգային պարկ»-ի տնկարանից 3100 բարդի եւ ուռենի ծառատեսակի տնկիներ են հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին՝ մարզի համայնքներում ծառատունկ իրականացնելու նպատակով։
Ինչպես հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, մայիսի 16-ի դրությամբ արդեն ծառատունկն իրականացված է ամբողջությամբ, մարզի գրեթե բոլոր համայնքներում։
«Գավառ եւ Վարդենիս համայնքներին հատկացվել է 600-ական, Մարտունի համայնքին՝ 800, Սեւան համայնքին՝ 500, Շողակաթ համայնքին՝ 200, Ճամբարակ համայնքին՝ 400 տնկիներ։ Դրանք հիմնականում բաշխվել են խոշորացված համայնքներում ընդգրկված բնակավայրերին։ Տնկիները եղել են մինչեւ 2 տարեկան։ Ծառատունկն իրականացվել է բնակավայրերի պուրակներում, կրթամշակութային հաստատությունների տարածքներում, հրապարակներում, մայթերին, ճանապարհների եզրերին։
Ճամբարակում ձեռք բերված տնկիները տնկվել են ծածկված աղբանոցի վրա ստեղծված պուրակում եւ նրան հարակից տարածքներում։ Ծառատունկն իրականացվել է համայնքների «Կոմունալ սպասարկման եւ բարեկարգման» ՀՈԱԿ-ների կողմից, որոնք էլ միաժամանակ իրականացնելու են տնկիների հետագա խնամքը»,-ներկայացրեց գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22