Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունի խոշորացված համայնքում և նրա վարչական տարածքում շարունակվում են սանիտարական մաքրման աշխատանքները

16.05.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ մարզպետարանի այն աշխատակիցներն,ովքեր ապրիլի 30-ին վերահսկել են մարզի համայնքներում կայացած համապետական շաբաթօրյակի ընթացքում իրականացված աշխատանքների ընթացքը, շարունակում են համագործակցել այդ համայնքների հետ՝ շաբաթօրյակի ընթացքում անավարտ մնացած աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով։
Մայիսի 14-ին սանիտարական մաքրման, բարեկարգման, աղբահեռացման և աղբաթափման աշխատանքներ են իրականացվել Մարտունի խոշորացված համայնքում և նրա կազմում ընդգրկված բնակավայրերում, Մարտունի վարչական տարածքով անցնող Մարտունի-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի եզրերին, անտառներում և անտառամերձ տարածքներում, Արգիճի գետի ափամերձ հատվածներում։ Շաբաթօրյակի աշխատանքներին ընդգրկվել են Մարտունու համայնքապետարանի, համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների, Մարտունու բժշկական և տարածաշրջանային քոլեջների ուսանողներ, աշխատակազմերի ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ՝ մոտ 300 հոգի և 7 միավոր տեխնիկա։
Մարտունի համայնքում սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքները, ըստ բնակավայրերի, կրելու են շարունակական բնույթ, տեղեկացնում է Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Դավթյանը։

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47