Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց «Կանանց տնտեսական զորացում Հարավային Կովկասում» ծրագրի 2րդ փուլը

13.05.2022

Մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում հայտարարվեց «Կանանց տնտեսական զորացում Հարավային Կովկասում» ծրագրի գործունեության մեկնարկի 2-րդ փուլի մասին, որին ներկա էին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և տեղական գործընկեր կազմակերպությունների, տեղական ՀԿ-ների, ինչպես նաև շահառու կանանց ներկայացուցիչներ:
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կանանց տնտեսական զորացում Հարավային Կովկասում» ծրագրի հայկական բաղադրիչի շրջանակներում։ ՄԱԶԾ ծրագրի հայկական բաղադրիչն իրականացվում է Վրաստանի ՄԱԿ-Կանայք կառույցի հետ գործընկերությամբ՝ զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության և ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ։ Ծրագրի գլխավոր գործընկերը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, իսկ առանձին գործողությունների մասով ծրագրին աջակցում է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Ծրագրի նպատակն է` զարգացնել Հայաստանի մարզերում բնակվող անապահով և սոցիալապես մեկուսացված խմբերի կանանց, երիտասարդությանը, որպեսզի նրանք տնտեսապես հզորանան և ընդգրկվեն ՏԻՄ ոլորտում` որոշումների կայացման գործընթացներին:
Միջոցառման սկզբում ՄԱԶԾ Հարավային Կովկասում «Կանանց տնտեսական զորացում Հարավային Կովկասում» ծրագրի հայկական բաղադրիչի համակարգող Արմեն Բեժանյանը ներկայացրեց ամփոփ տվյալներ ծրագրի 1-ին փուլի հաջող առաջընթացի և արդյունքների մասին։ Նշվեց, որ ծրագրի առաջին փուլը մարզում մեկնարկել էր 2018 թվականի նոյեմբեր ամսին և ավարտվել 2021 թվականի հուլիս ամսին։ Այն իր բոլոր բաղադրիչներով նպաստել էր կանանց ներգրավվածության, նրանց համար աշխատատեղերի ստեղծման և տնտեսական զորացմանը։
Բանախոսը հակիրճ ներկայացրեց ծրագրի 2-րդ փուլի հայեցակարգը, նպատակները, ակնկալվող արդյունքները և թե ինչ միջոցառումներ են նախատեսված թիրախ խոշորացված համայնքներում:
Ծրագրի այս փուլի մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբեր ամսին և կավարտվի 2024 թվականի մայիս ամսին։ Այն նախատեսված է իրականացնել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Շողակաթ, Վարդենիս և Մարտունի համայնքներում։ Խոսվեց ծրագրի կառավարման և գործընկերության շրջանակների, ակնկալվող փոփոխությունների և արդյունքների, իրականացվող միջոցառումների շրջանակների, ծրագրի թիրախների, համայնքային մակարդակներում ակնկալվող արդյունքների մասին։
Այնուհետև տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում խոսնակները՝ ներառյալ ծրագրի 1-ին փուլի ակտիվ շահառուների, կիսվեցին իրենց խորհուրդներով և դիտարկումներով, թե որոնք են կանանց տնտեսական գործունեության համար նպաստավոր գործոնները, հնարավորությունները և մարտահրավերները Գեղարքունիքի մարզում։

Քննարկումը ծավալվեց կանանց զորացման մասին պատկերացումների, կանանց տնտեսական գործունեությանն առնչվող հիմնական գենդերային կողմնակալությունների և կարծրատիպերի և դրանց առաջ գնալու ճանապարհների բացահայտման, մարզային և համայնքային կառավարման մարմինների կողմից կանանց տնտեսական զորացմաննը աջակցելու, ամենակարիքավոր կանանց օգնության հասնելու լավագույն ուղիների,երիտասարդ կանանց համար արժանապատիվ և ցանկալի աշխատանք կամ զբաղմունք գտնելու հնարավորությունների, Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների առաջխաղացման և աշխատատեղերում գենդերային հավասարակշռության հասնելու գործում մասնավոր հատվածի դերի մասին։
Քննարկումն ընթացավ ակտիվ երկխոսությունների և հարց ու պատասխանի մթնոլորտում։
Միջոցառման ընթացքում մասնակիցներին տրամադրվեց նաև ՄԱԶԾ Գենդերային հավասարության բաժնի առանցքային նախագծերի տեղեկատվական թերթիկներ։

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22