Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը մասնակցել է «Տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը ԵԱՏՄ-ում» թեմայով տարածաշրջանային աշխատանքային քննարկմանը

13.05.2022

Մայիսի 11-13-ը Սյունիքի մարզկենտրոն Կապան համայնքում անցկացվել է «Տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով տարածաշրջանային աշխատանքային քննարկումը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրներից ժամանած պատվիրակություններ։
Աշխատանքային քննարկումների ժամանակ ներկայացվել է ԵԱՏՄ միջմարզային զարգացման հնարավորությունները։
Ելույթով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Տարածաշրջանային աշխատանքային ննարկմանը մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը և մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը։ Գեղարքունիքի մարզպետի տեղակալը ներկայացրել է Գեղարքունիքի մարզի ներուժը, ներդրումների հնարավորությունները, ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության հնարավորությունները։
Աշխատանքային քննարկման երկրորդ հատվածում քննարկվել է «Կանաչ տնտեսության» և մարզերի զարգացման հնարավորությունները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22