Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ

12.05.2022

Հարգելի բուժքույրեր
Ձեզ նվիրված այս տոնը լավագույն առիթ է՝ մեկ անգամ եւս գնահատելու եւ արժեւորելու այն հանրօգուտ, կարեւոր ու նվիրական աշխատանքը, որ դուք իրականացնում եք անտրտունջ, պարտքի ու պատասխանատվության գիտակցումով, մասնագիտական հմտությամբ՝ մարդկանց պարգեւելով կյանք ու առողջություն։ Դուք անուրանալի անձնազոհություն դրսեւորեցիք թե՛ համավարակի դեմ պայքարի, թե՛ Արցախյան 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում՝ աշխատելով գերբեռնված, գրեթե շուրջօրյա գրաֆիկով, ինչի շնորհիվ մեզ հաջողվեց հաղթահարել ատեղծված ծանր իրավիճակը, փրկել մարդկային բազմաթիվ կյանքեր՝ երջանկացնելով նրանց ընտանիքներին։ Դուք արժանիորեն, տարիների վաստակով շահել եք հանրության սերն երախտագիտությունը։ Ձեր հոգատարությունն անմոռանալի է եւ անգնահատելի։
Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորում եմ ձեզ, մաղթում քաջառողջություն, անձնական ու ընտանեկան երջանկություն, աշխատանքային նորանոր հաջողություններ։
Լավագույն ցանկություններով՝
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47