Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

10.05.2022

Մայիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որն անդրադարձավ նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին։
Ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին համայնքներում սանիտարական մաքրման, բարեկարգման և աղբահանության աշխատանքները շարունակելու նպատակով համայնքների հետ իրականացվող համագործակցության ծավալման, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին առնչվող խնդիրների քննարկման, մարզի համայնքներում պարարտանյութի մատակարարման և շահառուներին պարարտանյութ հատկացնելու հավասարաչափության գործընթացի, ոռոգման սեզոնի հետ կապված՝ համայնքներում և բնակավայրերում առկա խնդիրների հավաքագրման, կորոնավիրուսի տարածման դեմ 1-ին և 2-րդ դեղաչափերով, 0-ից մինչև 18 տարեկան երեխաների պատվաստումների գործընթացի արդյունքների և այլ թեմաների վերաբերյալ։
Այնուհետև ստորաբաժանումների ղեկավարները մարզպետի կողմից ստացան նոր հանձնարարականներ, որոնք վերաբերում էին համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների բարելավմանը, մարզի ողջ տարածքում կանոնավոր երթուղիների ապահովման նպատակով համայնքների հետ հստակ պլանի մշակմանը, կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների շրջանում անցկացվող դասընթացների ուսումնասիրմանը, առողջապահության, գյուղատնտեսության և հողաշինարարության ոլորտներին վերաբերող թեմաների։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22