Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառում անցկացվեց շախմատի 2022 թվականի մարզային առաջնությունը

10.05.2022

2022 թվականի մայիսի 8-ին Գավառի ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի շախմատի 2022 թվականի առաջնությունը: Այն նպատակ ուներ՝ նպաստելու համայնքներում շախմատ մարզաձևի մասսայական զարգացմանը, ի հայտ բերելու շնորհալի մարզիկներին և հանրապետական մրցումներին մարզի լավագույն շախմատիստների մասնակցության ապահովմանը:
Մարզային առաջնությունն անցկացվեց մեկ փուլով, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզում գործող Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Մարտունու, Վարդենիկի, Վարդենիսի, Ճամբարակի, Սևանի և Սարուխանի մասնաճյուղերում կազմակերպված մրցումներում երեք մրցանակային տեղեր գրաված շախմատիստները: Այն անցկացվեց շվեյցարական մրցակարգով՝ ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն: Առաջնությունն անհատական էր: Մեկ խաղափուլում յուրաքանչյուր խաղացողի տրված էր 25 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Սռաջնությունն անցկացրեց և արդյունքներն ամփոփեց մարզային մրցավարական հանձնաժողովը: Մրցումների գլխավոր մրցավարն էր Գեղարքունիքի մարզում Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը: Վեց խաղափուլերում ծավալված հետաքրքիր և անզիջում պայքարում առաջին տեղը գրավեց Ճամբարակ համայնքի ներկայացուցիչ Ռաֆայել Բաբայանը, երկրորդ տեղում էր Գավառը ներկայացնող Վարդան Սարգսյանը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ճամբարակ համայնքի ներկայացուցիչ Գարիկ Մարտիրոսյանը:
Մարզային առաջնությունում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղ գրաված շախմատիստներին հանձնվեցին հավաստագրեր և հուշամեդալներ:
Առաջնությունում լավագույն արդյունքներ գրանցած երկու շախմատիստները մայիսի 26-ից հունիսի 5-ը կմասնակցեն 2022 թվականի Հայաստանի տղամարդկանց կիսաեզրափակիչ առաջնությանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22